ներքին խնդիրներ
by narjan
Սեմ ես այնուամենայնիվ կհարցնեմ, քեզ կհարցնեմ, որովհետեւ դու առավել ռացիոնալ ես, ուրիշներից փորձել եմ պատասխանը ստանալ. ապարդյուն:
Իսկ ինչո՞վ է տարբերվում ղարաբաղցին լոռեցուց, ջավախքցուց, կոնդեցուց, գյումրեցուց եւ այլն:
Ինձ թվում է՝ «ղարաբաղցիքի» հարցում նման զգացմունքային ռեակցիան ինչ-որ իմաստով ղարաբաղցիքի նկատմամբ ինչ-որ «փոքրամասնային» մտածելակերպի արդյունք է, չգիտեմ ինչքանով միտքս հասկանալի կլինի:
հ.գ. մի հատ ընկեր ունեմ՝ ղարաբաղցի, թունդ սերժական, բնականաբար լտպ-ին վերջին բառերով հայհոյող: Բայց նա լտպ-ի բոլոր «վիպադկեքը» ղարաբաղցիքի հասցեին շատ ավելի թեթեւ է տանում քան շատ երեւանցիներ:
պատասխաններ.
by moonleight
ավելի ճիշտ, որովհետև պատերազմ տարած, դեռ մինչև հիմա վտանգի տակ գտնվող մեր ռեգիոնի ու դրա ժողովրդի մասին է խոսքը գնում: դեռ "ղարաբաղյան հարց" կա լուծելու, ու լուծման մի ճանապարհ էլ այդպես ղարաբաղցիների դեմ ատելությունն ու բաժանումն է մնացած ազգից: իրո՞ք չես հասկանում դրա վտանգը, տիպա ի՞նչ եք մեծ շուխուռ հանում, է թող հայհոյեն ղարաբաղցիներին... չէ, թողալով չի:
by dabavog
Նար ջան, ինձ թվում ա, որ ղարաբաղցիները տարբերվում են այս պատմական պահին լոռեցիներից նրանով, որ նրանք իրականում դժվար վիճակում են, մահի եւ կյանքի պայքարի մեջ են թշնամու հետ /իհարկե մեր բոլորի հետ միասին/, եւ ցանկացած ոչ ճիշտ, այն էլ՝ միտումնավոր պառակտում կործանարար կլինի ՄԵՐ ԲՈԼՈՐԻ համարԹ Իսկ ինչ վերաբերվում է համրգած «նոր» ղարաբաղցիներին՝ դե դրանք կապ չունեն այս ամենի հետ, դա մեր մեղքն, որ իրանք էս դիրքերում են, եւ իրենց հանցագործությունը բացարձակապես ծագման հետ կապ չունի
Իմիջի այլոց, մեր բոլորի կողմից սիրված Աղվան Հովսեփյանը, օրինակ, աբարանցի ա, Նարեկ Սարգսյանը /դա իմ մասնագիտական ցավն է/՝ մալիշկեցի, գյումրվա Վարդանիկը՝ կողքի գեղացի, եւ այլն եւ այլն
Labels: arm, ltp
0 Comments:
Post a Comment
<< Home