Wednesday, January 19, 2011

2010 թվական. Գնահատում են բլոգերները. Մունլայթ(moonlight) - Panorama © - Պանորամա | Հայաստանի նորություններ

2010 թվական. Գնահատում են բլոգերները. Մունլայթ(moonlight) - Panorama © - Պանորամա | Հայաստանի նորություններ

Ֆլեշմոբի տարբերակով Panorama.am- ը ներկայացնում է տարվա հինգ կարևոր իրադարձությունները` ըստ Է- հասարակության` բլոգերների:
Էպիստոլանե -ի առաջարկով 2010-ն ամփոփում է Մունլայթ -ը:

-Ի՞նչ հինգ կարևոր իրադարձություն կնշեիք, որ տեղի են ունեցել այդ տարում.

գնահատեք դրանք, խնդրում եմ:

-1. Ֆուտբոլային դիվանագիտության ավարտը կամ ընդմիջումը: Շատ հետաքրքիր ու նաև վտանգներով լի պատմական պահ էր: Սա էլ անշառ անցավ:

2. Wikileaks-ի մասսայական հայտնությունը: Կարող ենք արդեն խոսել ինֆորմացիոն պատերազմենիրի և դիվանագիտության մասին wikileaksից առաջ ու հետո: Թունիսում արդեն հեղափոխություններ են սկսում wikileaksի բացած ինֆորմացիայից դրդված: Բայց դեռ դժվարանում եմ գնահատել թե ինչ ուժեր են կանգնած wikileaksի հետևում և ի՞նչ նպատակներ ունեն: Ասանժը պարզապես դրածո է, մամլո խոսնակ, wikileaksի իրական «դեմքերը» դժվար թե երբևէ բացահայտվեն:

3. Տարվա վերջը հատկապես լի էր իրադարձություններով: Ուշագրավներից է նաև Մոսկվայում` Մանեժնայա հրապարակում անկարգութունները, ոչ-ռուսների հալածումը: Իհարկե, շատ ցավալի և դատապարտելի դեպքեր էին, բայց մյուս կողմից, կարծում եմ, դրական ազդեցություն կունենան Ռուսաստանի իշխանությունների ներքին քաղաքականության, ինչպես նաև ռուս հասարակության վրա: Նրանք այլևս չեն կարող աչք փակել Ռուսաստանում ծաղկող քսենոֆոբիաի-նեոնացիզմի-ռասսիզմի վրա և ձևացնել, թե նման բան չկա, կամ եթե կա, արդարացի և օգտակար երևույթ է Ռուսաստանի համար: Այս անկարգությունները լավ դաս եղան բոլորին: Կարծում եմ, քսենոֆոբիկ խմբերը շուտով կսկսեն հալածվել իշխանությունների կողմից, մեղավորները կստանան արդար դատավճիռներ և իրենց այլևս անպատիժ չեն զգա: Սա նաև զգուշացում էր բոլոր նրանց, ովքեր գաղթել են Ռուսաստան` հեշտ կյանքի կամ աշխատանքի հույսով կամ պատրաստվում էին/են:

4. Դոմինգոյի հեշտ ձեռքով սկսված կադրային փոփոխությունները Հայաստանի իշխանության կազմում: Իսկաապես կադրային փոփոխությունների կարիք ունեինք, մնում է հուսալ, թե նոր նշանակված պաշտոնյաները կրկին ժողովրդին հուսախաբ չեն անի: Հույս կա, բայց վստահություն չկա:Ճ Կապրենք, կտեսնենք:

5. վերջին կարևոր իրադարձությունը թերևս Չիրադարձություն էր. Արցախյան կարգավորման հարցում ոչ մի բեկումնային իրադարձություն չեղավ: Սա գնահատում եմ ավելի շատ դրական չիրադարձություն, քան թե բացասական: Բացատրեմ. իրավաբանորեն միգուցե ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն ձեռնտու չէ մեզ, բայց փաստացի ունենք այն, ինչի համար պայքարել ենք - Արցախը Ադրբեջանից անկախ է և բարգավաճում է, հողերը մեր հսկողության տակ են, և բացի հայկական զորքերից ուրիշ ոչ մի ռազմական ուժ ոտք չի դրել ազատագրած տարածքներ: Սա մեծ նվաճում էր մեր նորագույն պատմության մեջ, ու այսպիսի ստատուս-քվոն տարեց տարի պահպանելը, չնայած ահռելի արտաքին ճնշումների, իմհօ, ոչ պակաս նվաճում է:

- Ձեր կարծիքով հասարակությունը ինչ քայլեր պիտի աներ, որ չի արել:

-Դժվարանում եմ պատասխանել հարցին: Նախ, դեռ պետք է պարզել, թե ո՞վ է հասարակությունը: Ո՞ւմ ի նկատի ունեք: Կարծում եմ, այսօր մենք չունենք միաձայն ու համասեռ հասարակություն, դա ուտոպիա է: Կան անթիվ տարբեր խմբեր, որոնք ինչ-որ ընդհանուր հետաքրքրությունների ու շահերի հիման վրա համախմբվում են, ինչ-որ մի բան անում ու բարձրաձայնում իրենց կարծիքը, պահանջը: Դրանցից ինձ շատ մոտ է բնապահպանության հարցերով մտահոգված երիտասարդ ակտիվիստների խումբը: Նաև` «Մենք ենք մեր քաղաքի տերը» խումբը և այլն: Ինչ որ արել են - ապրեն, իսկ ինչ չի արվել, ուրեմն հարցը դեռ չի հասունացել ու կրիտիկական զանգված չի հավաքվել: Նոր տարում կարվեն, թերևս:Ճ

Կա նաև հասարակության ավելի ստվար զանգված, որ ոչինչ չի արտահայտում ու ոչինչ չի անում, երևի լավն էլ դա է: Կարծում եմ, ամեն մարդ իրեն համապատասխան դերը պետք է խաղա հասարակության մեջ, ու հեչ պարտադիր չէ, որ ամեն տնային տնտեսուհի կամ տնտես իր քաղաքական հայացքներով ամեն առիթով ելույթ ունենա ու ինչ-որ քայլերի դիմի կամ ուրիշներին դրդի: Աստված հեռու պահի:

- Դուք գտնու՞մ եք, որ ձեր արտահայտած կարծիքը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ընտրո՞ւմ եք, ինչ ասել:

-Առանձին, մենակ իմ ձայնը - ոչ, իհարկե: Բայց մեկի արտահայտած կարծիքը կարող է հեշտությամբ համախոհներ հավաքել ու մեծ ալիք բարձրացնել: 2010-ին հայ բլոգերները բազմաթիվ շարժումներ ու ակցիաներ սկսեցին բլոգներում ու սոց-ցանցերում` համախմբվելով. օտարալեզու ուսուցման դեմ պայքարը, Երևանի ճարտարապետական արժեքների և Թեղուտ անտառի պաշտպանությունը, բանակում ու դպրոցներում անօրինականությունների բացահայտումը և դատապարտումը....

Դրանց մի մասը հասան դրական արդյունքների, մնացածը դեռ առջևում է:Ճ հայ բլօգերները այսօր քաղաքացիական հասարակության հիմքն են կազմում: և ուրախ եմ տեսնել, որ շատ արագ մեծանում է այսպես կոչված հայկական "բլօգսֆերան": Հայ բլօգերների մեր առաջին սերունդը անընդհատ համալրվում է ավելի երիտասարդ, եռանդով ու էներգիաով լի նոր սերունդով: Կարծում եմ, ապագայում այս քաղաքացիական շարժումը դուրս կգա վիրտուալ, նեղ-բլոգային ոլորտից ու կտարածվի մեր հանրության այլ ոլորտներ: Կարևորը` սկիզբն արդեն դրված է:

Հիմա` Էպիստոլանեի հարցին.
''Как ты думаешь, через 50 лет в Европе будут армяне или они будут окончательно ассимилированы"?

-Однозначно, будут. несмотря на бeшеные темпы интеграции-ассимиляции, и роста смешанных браков. последнее особенно вредит сохранению армянской семьи, следовательно и армянской общины в чужбине. семья уже не армянская, дома говорят не на армянском (или не только и не всегда), дети будут в лучшем случае полу-армянами, полу-(нация второго родителя), полу-(идентичность страны, где вырос). Следующая поколения таких детей уже вряд ли будет идентифицировать себя с армянами и Арменией, сохранить какие-либо национальные традиции, ценности, язык. так через 50 лет действительно не остались бы не-ассимилированных армян, особенно в христианской и свободной Европе. но есть обстоятельства, которые помещают этому, а именно:

- свежий приток армян из Армении (1ое поколение иммигрантов - выросли еще в родине, помнят ее, связаны с ней всеми нитями, носители языка /т.е. РОДНОЙ язык армянский/, армянского менталитета, традиций, ценностей, адатов.......). Их интеракция с армянами-мигрантами 2ого, 3го, эн-ного поколения частично возвращает последних в армянство. Сколько бы прискорбно не было иммиграция из Армении, она помогает сохранять армянские общины в диаспоре, дает ей новое дыхание. Особенно важны тут общение молодежи всех поколений мигрантов, и возможность найти партнера среди армян из разных поколений мигрантов и из разных стран. если заметили, самим главным фактором для сохранения арм общины считаю брак между армянами, как бы рассистично это не звучало.
- независимая Армения + Арцах. пока есть где-то Армения, где государственный и родной язык армянский, будут и армянские общины и в Европе, и по всему миру. Просто существование армянского государства поможет сохранить общины. Люди могут продолжать ассоциировать себя с землей/страной, могут приезжать в историческую родину (хоть только на отпуск), отправить детей на лагеря или на обучение, могут начать там какие-либо проекты, вложить деньги, или просто сидя себе комфортно в европах, ежегодно участвовать во всяких арм. марафонах, армянских фондах, голосовать за любого представителя Армении в евровидении, болеть за армянских спортсменов, гордится Ароняном и армянским коньяком итд итп, все не перечислишь:)
- интернет, высокие технология, соц-сети. да-да-да:) сильная и нэтворкед армянская блогсфера, где только часть блоггеров из армении, остальные разбросаны по всему миру, этому явный пример.

Հարցս էլ ուղղում եմ javakhk -ին` «Քո կարծիքով, ո՞րը կլինի ջավախքահայության խնդիրների լուծումը առանց հայ-վրացական հարաբերություններին վնաս հասցնելու: Կա՞ այդպիսի լուծում»:

-Շնորհակալություն։ Դրված կարևոր սկիզբն էլ` բարի։