Friday, April 04, 2008

Հայացք լոռվա ձորից

Mar. 22nd, 2008 at 11:08 AM http://moonleight.livejournal.com/136126.html
Այդպես էլ մնացի վանաձոր, գոնե մի քիչ պատմեմ այստեղի տրոմադրություններից:
Ինչպես ամենուր, այստեղ էլ ժողովուրդը բաժանված է լևոնականների ու հակա- լևոնականների: դժվարանում եմ գնահատել որ բանակն է ավելի մեծ, համենայն դեպս իմ շուրջ ավելի շատ լևոնականներ են, ավելի ճիշտ հակա-սերժական հակա-ղարաբաղական, միայն մեր տանը մենակ եմ երեք հոգու դեմ:Ճ բայց ինչն է այստեղ հանգստացնում, որ ոչ մի լևոն-սերժի համար այստեղ ժողովուրդը իրար դեմ դուրս չի գա, իրար վրա ձեռք չեն բարձրացնի: կկռվենք թեժ ամեն ինչ իրար կասենք, կարտահայտվենք, հետո էլ դե լավ, գնանք իրար հետ հաց ուտենք կամ նառդի-շախմատ խաղանք: մի լավ հարևան ունենք, գալիս, լավ հումորով ձեռ է առնում լևոնականներին, մերոնց հոգիների հետ խաղում, հետո նստում են նառդի քցվում: էլ չեմ հետևում նառդի խաղալուց է՞լ են “քաղաքականությունից” խոսում:ՃՃՃ բայց մտերիմ, “դուշեվնի” հարաբերությունները չեն տուժում: մարդկային հարաբերությունները “քաղաքականությունից” ու լտպ-սս-ից կարևոր են: ժողովուրդն այստեղ շատ հանգիստ է, հեչ ագրեսիվ չէ, երբեք լոռուց հեղափոխություններ չսպասեք: չգիտեմ էլ, դա լավ է, թե՞ վատ:

Լևոնականների արգումենտացիան.
- լտպ-ին չեն սիրում, բայց այլընտրանք չկար, միայն նա կարող էր ղարաբաղյան կլանից ազատել երկիրը
- բա մանուկյա՞նը:
- մանուկյանը կռիս յախիդնի մարդ ա: մենակ տեորետիկ ա, երկիր կառավարող չի:
- բա դաշնա՞կը:
- դաշնակները ռկ-սս-ին ծախված են: ապացույց – ընտրություններից առաջ սս-ական հանձնաժողովի անդամներին զգուշացրել են, որ դաշնակների մարդկանցից չվախենան, չեն խանգարելու:
- եթե նույնիսկ այլընտրանք չկար, նորմալ մարդը հայաստանում լտպ-ին չպետք է ընտրեր:
- իսկ իրենց մեկ ա, թե ով կլինի, մենակ թե ղարաբաղցիներից ազատեն երկիրը: լտպն միակ ուժն է, որ կարող է դա անել: փրկիչը:

ղարաբաղյան կլանի դեմ փաստերը.
- հոկտեմբերի 27-ի տերակտը
- կուտակած հարստությունները. Հայաստանում բոլոր բիզնեսներից փայ ունեն:
- երկրի ամբողջ բիզնեսը ու կարևոր պաշտոնները ղարաբաղցիների ձեռքին են:
- 90-ականների սկզբից հայաստան 15000 ղարաբաղցիներ են եկել ու հիմա բոլորը տեղավորված են իշխանության բոլոր մակարդակներում, փողոտ բիզնեսներում, հայաստանցիներին են չեն թողում շունչ քաշեն, գործ անեն: պօնաեխալի:
- Ղարաբաղյան շարժումը սկսելուց ուզում էին արցախը հայաստանին միացնեն, բայց էս ՞՞՞՞՞՞՞՞ ղարաբաղցիները հայաստանը միացրին ղարաբաղին, հայաստանում իշխանությունը, փողերը գրավեցին: պետք է հիմա համ ղարաբաղից ազատվեն, համ ղարաբաղցիներից:
- Իրականում ղարաբաղցիները հայ չեն, այսինքն էթնիկապես, ուրիշ ազգեիր հետ խառնված եսիմ ինչեր են, ամենաշատը թուրքերի հետ են խառնված, դրա համար էլ ղարաբաղցիներին “թուրք” են անվանում:
- Ու ընդհանրապես մարդ չեն. թուրքն անգամ ծարավ մարդուն ջուր կտար, իսկ ղարաբաղցիներիները չեն տալիս: պատմում են ղակաբաղ ծառայող զինվորների պատմացները, որ ամառը ծարավ են լինում, տեղում ապրող ղարաբաղցիների հայաթներում ջուրը հոսում է, բայց խեղճ երեխեքին չեն տալիս, ջուրը վրաները ծախում ենԷԷԷԷԷԷ հավատս չի գալիս, անհնարին բան է, բայց հակառակն ապացուցել չեմ կարող, այդ պահին արցախ չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ... կարևորն այն է, որ մարդիկ հավատում են նման պատմություններին ու հակառակը համոզելն անհնար է: ու ընդհանրապես, ասում են ղարաբաղում շատ վատ են վերաբերվում այնտեղ ծառայող հայաստանից զինվորներին, համ բնակչությունը, համ օֆֆիցեռները: ու դա ապացուցող լիքը պատմություններ ունեն: ու ընդհանրապես, "ինչի՞ պետք է մեր երեխեքը դրանց համար ծառայեն, դրանց պաշտպանեն????" բա..

և այլն… ուղղակի շոկի մեջ եմ: չգիտես էլ, ի՞նչ պատասխանես նման զառանցանքներին: բանակում ծառայած եղբայրս ասում է, երանի թե ադրբեջանցիները հարձակվեն, ղարաբաղը գրավեն: ու եթե հնարավորություն ունենար, հենց էս պահին կհանձներ, կազատվեր էդ անտեր ղարաբաղից: գժանոց:
Կոդավորված միֆեր են շրջում ժողովրդի մեջ, աղբյուրը դժվար չէ գուշակել, ու ամենաահավորն այն է, որ անկեղծորեն հավատում են դրանց, -> արցախի, արցախցիների դեմ ատելությունը անընդհատ սնուցվում է: չգիտեմ որտեղ, բայց լոռեցիների մեջ երբեք ուրշ մարզերի նկատմամբ ատելություն չի եղել: դե, իհարկե, աբարանցիների մասին անեկդոտներ էինք պատմում, երևանցիներին “պարսիկ” մեկ-մեկ անվանում, բայց առանց որևէ ատելության: ղարաբաղցիներին չէի ասի, թե շատ սիրում էին, բայց միշտ հարգանքով, համակրանքով էին վերաբերվում: ղարաբաղցիները վերջին մի տարում չեն հայտնվել հայաստանում, հատկապես, իշխանությունում, բիզնեսում: հակակրանքի առիթն էլ վերջին տարում չի առաջացել.. 2005ի աշնանը մեկ ամբողջ ամիս հայաստան էի, մեծ մասամբ վանաձոր, մի բան օդում լիներ, կտեսնեի, կլսեի… ինչպե՞ս կարողացան կուտակված դժգոհությունը իշխանություններից, ընդհանրապես կյանքից ուղղել արցախի ու արցախցիների դեմ???? Հիմա ամեն ինչի մեղավորը ղարաբաղցիներն են, ու ղարաբաղյան կոնֆլիկտը: ռկ-ն ու սս-ը վաղ թե ուշ կգնան, բայց բոլոր ղարաբաղցիների վրա ընդհանրացված ատելությունից ինչպե՞ս պետք է բուժենք.. եթե երկրի ներսում մի ռեգիոն լիներ, կարելի էր շատ չանհանգստանալ, համարել կենցաղային հարց: բայց սահմանային, սպառնալիքի տակ, անընդհատ պաշտպանության կարիք ունեցող ռեգիոն է, արդեն ամբողջ երկրի անվտանգության հարց է: հասարակական կարծիքի հետ լուրջ, զգույշ աշխատանք պետք է տարվի..

Հումորով ավարտեմ: այստեղ ամենասիրված անեկդոտը, որ արդեն տաս անգամ պատմել են. Ալիև մեծը իլխամին երազ է գալիս, հարցնում ո՞նց եղավ ղարաբաղի հարցը, դեռ հետ չի՞ վերցրել, ղարաբաղցիների հախից եկել: իլխամչիկը պատասխանում է “պապ ջան, ամբողջ հայաստանով երկու հատ ղարաբաղցու հախից չեն կարողանում գան, ես ո՞նց մի ամբողջ ղարաբաղի հախից գամ”:

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

<< Home